11:04  ,  19 մարտի, 2019

Հայ բռնցքամարտիկները վերադարձել են Վլադիկավկազից (ֆոտո)

Վլադիկավկազում անցկացված Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը մասնակցած հայ բռնցքամարտիկները վերադարձել են Երեւան:

«Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանին եւ մյուս մեդալակիրներին դիմավորել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ռուսլան Բաղդասարյանը, հայկական բռնցքամարտի ներկայացուցիչները, մարզիկների հարազատներն ու երկրպագուները, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել էր 5 մեդալ: 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը դարձել էր ոսկե մեդալակիր, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը գրավել էր երկրորդ տեղը, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել էին բրոնզե մեդալ:

Հայաստանի թիմը Վլադիկավկազ էր մեկնել 10 բռնցքամարտիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում