09:20  ,  19 մարտի, 2019

Հայ գեղասահորդները մեկնել են Ճապոնիա

Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը, փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանը կներկայացնեն մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը:

Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 20-ին, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ մարտի 21-ին:

Մրցավայր են մեկնել նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը և փոխնախագահ Արի Զաքարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում