10:30  ,  19 մարտի, 2019

Արսեն Բեգլարյան. «Լուչ» տեղափոխությունն իմ ամենամեծ մարտահրավերն էր ակումբային մակարդակում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը պատմել է բելառուսական «Լուչում» առաջին տպավորությունների մասին:

«Բելառուսի առաջնությունը նոր աստիճան է: Եթե նայենք վարկանիշներին, Բելառուսի առաջնությունը գերազանցում է Հայաստանին ու Լատվիային: Այստեղ շատ են լավ թիմերը, որոնց հետ մրցակցելը կլինի հետաքրքիր: Այդ պատճառով սա քայլ առաջ է ինձ համար եւ ամենամեծ մարտահրավերն ակումբային մակարդակում:

Սկզբում շատ բարդ էր հարմարվելը, սակայն ես հավատում էի ու հավատում եմ, որ կարող եմ խաղալ այդպիսի ֆուտբոլ, հարմարվել Իվան Սերգեեւիչի պահանջներին:

Վաղուց էի ցանկանում հանդես գալ արտասահմանում: «Լիեպայա» տեղափոխվելուց մեկ տարի առաջ ունեի տարբերակներ, սակայն տեղափոխությունս տեղի չունեցավ»,- Բեգլարյանի խոսքը մեջբերում է «Լուչի» կայքը:

Հիշեցնենք, որ Արսեն Բեգլարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում