22:37  ,  18 մարտի, 2019

Լինեկեր․ Մեսիի երրորդ գոլը պարզապես անհավանական է

«Բարսելոնայի», «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է Լիոնել Մեսիի երրորդ գոլը «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում։ «Բարսելոնան» հաղթել էր 4։1 հաշվով։

«Երրորդ գոլը պարզապես անհավանական է։ Կան բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներ, կա Մեսի»,- գրել է Լինեկերը Թվիթերում։

Հիշեցնենք, որ «Բետիսի» երկրպագուները երրորդ գոլից հետո ծափահարել էին Մեսիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում