21:48  ,  18 մարտի, 2019

Պոչետինո․ Եթե ՉԼ-ում կա ֆավորիտ, ապա «Բարսելոնան» է

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի կարծիքով, Չեմպիոնների լիգայում միակ ֆավորիտը «Բարսելոնան» է։

«Կատալոնական թիմում կան գերազանց, բարձրակարգ խաղացողներ եւ մեկ հանճար։ Մեսին անում է այն, ինչ ոչ ոք չի կարող սպասել։ Նա շարունակում է զարմացնել ամեն խաղում։ Պետք է նշել նաեւ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի գերազանց աշխատանքը։ Եթե Չեմպիոնների լիգայում կա ֆավորիտ, ապա «Բարսելոնան» է»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Անգլիական թիմն այս օրերին մարզումային հավաք է անցկացնում Բարսելոնայում։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում