20:40  ,  18 մարտի, 2019

Երեւանի «Լոկոմոտիվի» բողոքարկումը մերժվել է

Երեւանի «Լոկոմոտիվը» կշարունակի մրցելույթները Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի բավարարել ակումբի բողոքարկումը։

ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն մերժել էր «Լոկոմոտիվի» արտոնագրման դիմումը ՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2018թ. խմբագրություն) պահանջներին չհամապատասխանելու պատճառով (18-րդ կետի համաձայն)։

18-րդ կետում նշվում է,որ Բարձրագույն խմբում հանդես եկող ակումբները պարտավոր են ունենալ մանկապատանեկան թիմեր։

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Լոկոմոտիվ» ՖԱ-ն ունի Մ-18, Մ-16, Մ-15 և Մ-14 տարեկանների թիմեր։ Հայաստանի առաջնությանը մասնակցում է այդ թիմերից մեկը ՝ «Լոկոմոտիվ-01»-ը (Մ-18)։

«Լոկոմոտիվ ՖԱ»-ն 5 օրվա ընթացքում բողոքարկել էր, սակայն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտեն չի փոխել իր որոշումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում