Մոսկվայի «Արարատն» անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը եւ դարձյալ հաղթանակ է տարել։
«Արարատը» 4։3 հաշվով պարտության է մատնել «Չերտանովո-2» թիմին։
«Արարատի» կազմում աչքի են ընկել Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, Ռուսաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն, նաեւ Իրակլի Լոգուան եւ Սվյատոսլավ Մուրադովը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում