21:11  ,  18 մարտի, 2019

«Արարատի» նախկին խաղացողի հաջող նորամուտը Մոլդովայում, Մոնրո Արարատը խաղացել է Կոլումբիայում

Ֆուտբոլի Մոլդովայի առաջնության մեկնարկային տուրում «Սֆինտուլ Գեորգեն» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել է «Միլսամիին»։ Հյուրերի կազմում նորամուտն է նշել ձմռանը Երեւանի «Արարատից» տեղափոխված 23-ամյա կիսապաշտպան Գարեգին Կիրակոսյանը, որը խաղացել է 67 րոպե։

Հայաստանի ընթացիկ առաջնությունում Գարեգին Կիրակոսյանը մասնակցել էր 16 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չէր ընկել։

Կոլումբիայի Պրիմերա Բ-ի 8-րդ տուրում «Բոյակա Չիկոն» տանը 2։1 հաշվով առավելության է հասել «Լեոնեսի» նկատմամբ։

Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի թեկնածու, պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում