20:09  ,  18 մարտի, 2019

Ռոնալդուի դեմ կարգապահական գործ է բացվել

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է որակազրկում Չեմպիոնների լիգայում։ ՈւԵՖԱ-ն ֆուտբոլիստի դեմ հարուցել է կարգապահական գործ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 3։0 հաշվով հաղթանակից հետո իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի արած ժեստը կրկնելու համար:

Արգենտինացի մասնագետը սադրիչ ժեստ էր ցուցադրել «Յուվենտուսի» դեմ առաջին խաղում իր թիմի խփած առաջին գոլը տոնելիս: Ավելի ուշ ՈւԵՖԱ-ն նրան տուգանեց 20 հազար եվրո:

Ռոնալդուի գործով որոշումը կհրապարակվի մարտի 21-ին, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում