19:07  ,  18 մարտի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի մարզումների եւ ասուլիսների ժամանակացույցը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին և 26-ին կանցկացնի 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին, Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ: ՀՖՖ-ն ներկայացրել է երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:

22.03.2019, ժամը՝ 18:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Սարաևոյի «Գրբավիցա» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում:

22.03.2019, ժամը՝ 19:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը «Գրբավիցա» ստադիոնում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

22.03.2019, ժամը՝ 19:45` Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Սարաևոյի «Գրբավիցա» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում:

22.03.2019, ժամը՝ 20:30` Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը «Գրբավիցա» ստադիոնում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

25.03.2019, ժամը՝ 17:00` Ֆինլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում:

25.03.2019, ժամը՝ 17:45` Ֆինլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

25.03.2019, ժամը՝ 18:45` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում:

25.03.2019, ժամը՝ 19:15` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Բոլոր միջոցառումների սկիզբը նշված է տեղական ժամանակով, Սարաևոյի և Երևանի միջև ժամային տարբերությունը կազմում է 3 ժամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով