17:43  ,  18 մարտի, 2019

«Ռեալը» 75 միլիոն եվրո է ակնկալում Գարեթ Բեյլի տրանսֆերից

Մադրիդի «Ռեալը» ամռանը կփորձի վաճառել ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին, հաղորդում է Sky Sports-ը։ Արքայական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է առնվազն 75 միլիոն եվրո։

Չի բացառվում, որ Գարեթ Բեյլը կներառվի Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի գործարքում։ «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է Ազարի ծառայություններով։

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Ռեալում» մասնակցել է 35 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում