15:40  ,  18 մարտի, 2019

Իշխան Գելոյանը դարձյալ հաղթանակ է պարգեւել «Շիննիկին»

Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի 27-րդ տուրում Յարոսլավլի «Շիննիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել «Նիժնի Նովգորոդի» նկատմամբ:

«Շիննիկի» հաղթական գոլը 40-րդ րոպեին խփել է հայ կիսապաշտպան Իշխան Գելոյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը: Գելոյանը հաղթական գոլ էր խփել նաեւ Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ նախորդ տուրի խաղում (1:0): Ընթացիկ առաջնությունում նա գոլերի քանակը հասցրել է 6-ի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով