14:05  ,  18 մարտի, 2019

Հայ շախմատիստները մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մարտի 18-ին մեկնարկում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են:

Հայաստանը ներկայացել է 8 շախմատիստներով: Մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:

Առաջին տուրը տեղի կունենա մարտի 18-ին (մեկնարկը` Երեւանի ժամանակով 18:15-ին):

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում