ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դեմ չէ կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:
Ok Diario-ի համաձայն՝ 20-ամյա ֆրանսիացին Արքայական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ կտեղափոխվի «Ռեալ», եթե թիմի նոր նախագիծը կառուցվի իր շուրջը:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում, խփել 30 գոլ եւ կատարել 15 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում