16:10  ,  18 մարտի, 2019

Վերջին 8 մրցաշրջաններում Մեսին ավելի շատ գոլ է խփել տուգանայինից, քան «Ռեալը»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Բետիսի» դեմ Պրիմերայի 28-րդ տուրի խաղում (4:1) տուգանայինից 25-րդ գոլն է խփել վերջին 8 մրցաշրջաններում:

2011/12 մրցաշրջանից հետո 31-ամյա արգենտինացին ավելի շատ գոլ է խփել տուգանային հարվածով, քան Մադրիդի «Ռեալը» (24 գոլ): Վերջին 8 մրցաշրջաններում Մեսիից շատ գոլ տուգանայինից խփել է միայն Թուրինի «Յուվենտուսը» (29 գոլ), հաղորդում է Opta-ն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին 26 խաղում դարձել է 29 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ եւ վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը 2004-ից է խաղում «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել 674 հանդիպում, դարձել 589 գոլի ու 238 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում