13:44  ,  18 մարտի, 2019

NBA. Փլեյ-օֆֆի հերթական մասնակիցը, «Լեյքերսի» անակնկալ պարտությունն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի խաղահրապարակում մեկ միավորի տարբերությամբ (123:124) պարտվել է «Նյու Յորքին», որը չէր հաղթել նախորդ 8 խաղերում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լեբրոն Ջեմյսը, որը «Լեյքերսի» կազմում վաստակել է 33 միավոր:

«Ֆիլադելֆիան» 130:125 հաշվով հաղթել է «Միլուոկիին» եւ դարձել փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված չորրորդ ակումբը: Ավելի վաղ ուղեգիր նվաճել էին նաեւ «Գոլդեն Սթեյտը», «Միլուոկին» ու «Տորոնտոն»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Կլիպերսի» խաղացող Լուիս Ուիլյամսի հաղթական նետումը «Բրուքլինի» դեմ խաղի վերջին վայրկյանին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» - «Նյու Յորք»՝ 123:124 (30:41, 36:22, 30:31, 27:30)

«Օռլանդո» - «Ատլանտա»՝ 101:91 (28:25, 28:21, 19:22, 26:23)

«Միլուոկի» - «Ֆիլադելֆիա»՝ 125:130 (28:31, 25:31, 29:27, 43:41)

«Սակրամենտո» - «Չիկագո»՝ 129:102 (24:23, 32:17, 43:31, 30:31)

«Հյուսթոն» - «Մինեսոտա»՝ 117:102 (26:30, 24:19, 43:29, 24:24)

«Դետրոյտ» - «Տորոնտո»՝ 110:107 (25:21, 25:26, 28:37, 32:23)

«Կլիպերս» - «Բրուքլին»՝ 119:116 (23:30, 37:25, 27:32, 32:29)

«Մայամի» - Շառլոտ»՝ 93:75 (19:20, 20:19, 22:21, 32:15)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում