Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի խաղահրապարակում մեկ միավորի տարբերությամբ (123:124) պարտվել է «Նյու Յորքին», որը չէր հաղթել նախորդ 8 խաղերում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լեբրոն Ջեմյսը, որը «Լեյքերսի» կազմում վաստակել է 33 միավոր:
«Ֆիլադելֆիան» 130:125 հաշվով հաղթել է «Միլուոկիին» եւ դարձել փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված չորրորդ ակումբը: Ավելի վաղ ուղեգիր նվաճել էին նաեւ «Գոլդեն Սթեյտը», «Միլուոկին» ու «Տորոնտոն»:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Կլիպերսի» խաղացող Լուիս Ուիլյամսի հաղթական նետումը «Բրուքլինի» դեմ խաղի վերջին վայրկյանին:
NBA, կանոնավոր առաջնություն
«Լեյքերս» - «Նյու Յորք»՝ 123:124 (30:41, 36:22, 30:31, 27:30)
«Օռլանդո» - «Ատլանտա»՝ 101:91 (28:25, 28:21, 19:22, 26:23)
«Միլուոկի» - «Ֆիլադելֆիա»՝ 125:130 (28:31, 25:31, 29:27, 43:41)
«Սակրամենտո» - «Չիկագո»՝ 129:102 (24:23, 32:17, 43:31, 30:31)
«Հյուսթոն» - «Մինեսոտա»՝ 117:102 (26:30, 24:19, 43:29, 24:24)
«Դետրոյտ» - «Տորոնտո»՝ 110:107 (25:21, 25:26, 28:37, 32:23)
«Կլիպերս» - «Բրուքլին»՝ 119:116 (23:30, 37:25, 27:32, 32:29)
«Մայամի» - Շառլոտ»՝ 93:75 (19:20, 20:19, 22:21, 32:15)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում