11:42  ,  18 մարտի, 2019

«Բետիսի» երկրպագուները ծափահարել են Մեսսին

Սեւիլիայի «Բետիսի» երկրպագուները իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի խաղում ծափահարել են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: 31-ամյա ֆուտբոլիստը ծափահարությունների է արժանացել անկարկնելի հարվածով հանդիպման վերջին գոլը խփելուց հետո:

Հիշեցնենք, որ Պրիմերայի Մեսին ռմբարկուների ցուցակը գլխավորում է 28 գոլով: Սեւիլիայում կայացած խաղում «Բարսելոնան» հաղթել էր 4:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում