11:28  ,  18 մարտի, 2019

Ինդիան Ուելս. Ֆեդերերը պարտվել է եզրափակիչում

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերն անակնկալ պարտություն է կրել ամերիկյան Ինդիան Ուելսում ավարտված թենիսի BNP Paribas Open մրցաշարի եզրափակիչում:

37-ամյա շվեյցարացին մրցել է ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ եւ պարտվել 3 սեթում՝ 3:6, 6:3, 5:7: Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 3 րոպե:

25-ամյա Տիմը նվաճել է կարիերայի 12-րդ տիտղոսը եւ առաջին անգամ հաղթել «Մասթերս» շարքի մրցաշարում:

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերն Ինդիան Ուելսի մրցաշարի 5-ակի հաղթող է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս