01:57  ,  18 մարտի, 2019

Դի Մարիայի դուբլը ՊՍԺ-ին օգնեց հաղթել «Մարսելին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում 3:1 հաշվով առավելության հասավ «Մարսելի» նկատմամբ: Դաշտի տերերից խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ երկրորդ խաղակեսում 11 րոպեում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան (տեսանյութ):

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 77 միավորով եւ 20 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լիլի» նկատմամբ: ՊՍԺ-ն նաեւ մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Մարսելը» 47 միավորով չորրորդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր

ՊՍԺ - «Մարսել»՝ 3:1

Կիլիան Մբապե, 45+2, Անխել Դի Մարիա, 55, 66 – Վալերի Ժերմեյն, 46

Հեռացում՝ Ստիվ Մանդանդա, 62 («Մարսել»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով