09:08  ,  18 մարտի, 2019

«Նապոլիի» դարպասապահն ուշագնաց է եղել խաղի ժամանակ

«Նապոլիի» կոլումբացի դարպասապահ Դավիդ Օսպինան հոսպիտալացվել է «Ուդինեզեի» դեմ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղի ժամանակ:

Խաղի սկզբնամասում Օսպինան բախվել է «Ուդինեզեի» խաղացող Իգնասիո Պուսետոյի հետ: Նա շարունակել է հանդիպումը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում ընկել է խոտածածկին եւ կորցրել գիտակցությունը: Դարպասապահին տեղափոխվել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Նապոլին» տնային հաղթանակ էր տարել 4:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում