10:43  ,  18 մարտի, 2019

Քոնոր Մաքգրեգորը մոտիվացրել է «Բոստոնի» հոկեյիստներին

Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ներկա է եղել «Բոստոն Բրյուինզի» եւ «Կոլամբուս Բլյու Ջեկետսի» միջեւ Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության խաղին: Հանդիպումից առաջ իռլանդացի մարտիկը եղել է «Բոստոնի» հանդերձարանում եւ հանդես եկել մոտիվացնող խոսքով: Հանդիպումից հետո էլ Մաքգրեգորը 3 արկղ վիսկի է տարել «Բոստոնի» հանդերձարան:

Այդ խաղում «Բոստոնը» հաղթել է լրացուցիչ ժամանակում՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս