09:35  ,  18 մարտի, 2019

Հայաստանի թիմի ձյուդոիստներն անհաջող են հանդես եկել Եկատերինբուրգում

Հայաստանի ներկայացուցիչները հաջողության չեն հասել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում, փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը:

73 կգ քաշային Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի Վիկտոր Ստերպուին եւ լքել պայքարը:

100 կգ քաշային կարգում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ Միխայիլ Մինչինը եւ Արսեն Խանջյանը, որոնք հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են 1/8 եզրափակիչում եւ լքել պայքարը: Այդ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Արմեն Ադամյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում