22:44  ,  17 մարտի, 2019

Էդգար Բաբայանը գրավել է «Կոպենհագենի» դարպասը

Ֆուտբոլի Դանիայի առաջնության 26-րդ տուրում «Հոբրոն» մրցակցի խաղադաշտում 1:3 հաշվով պարտվել է «Կոպենհագենին»:

Հյուրերի կազմում խաղի հաշիվը չորրորդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման:

Դա 23-ամյա կիսապաշտպանի երրորդ գոլն էր Դանիայի ընթացիկ առաջնությունում, որում նա կատարել է նաեւ 3 գոլային փոխանցում: Նախորդ տուրում Բաբայանը գրավել էր նաեւ Դանիայի չեմպիոն «Միտյուլանդի» դարպասը:

Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում