22:49  ,  17 մարտի, 2019

Խամեսի հեթ-տրիկն ու «Բավարիայի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Մայնցի» դարպասը՝ տանելով 6-րդ անընդմեջ հաղթանակը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:

Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը հավաքեց 60 միավոր եւ վերադարձավ առաջին տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիան», որը գոլերի տարբերությամբ զիջում է «Բավարիային»:

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Բավարիա» - «Մայնց»՝ 6:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 3, Խամես Ռոդրիգես, 33, 51, 56, Կինգսլի Կոման, 39, Ալֆոնս Դեւիս, 60

«Բայեր» - «Վերդեր»՝ 1:3 (տեսանյութ)

Լուկաս Բեյլի, 75 – Մաքս Կրուզե, 13, 90+5, Միլոտ Ռաշիցա, 37

«Այնտրախտ» - «Նյուրնբերգ»՝ 1:0 (տեսանյութ)

Մարտին Հինտերեգեր, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով