20:05  ,  17 մարտի, 2019

«Լիվերպուլը» բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլը վերջնամասում խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին» եւ 76 միավորով բարձրացավ առաջին տեղ: «Ֆուլհեմը» 17 միավորով 19-րդն է:

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ»՝ 1:2

Ռայան Բաբել, 72 – Սադիո Մանե, 26, Ջեյմս Միլներ, 81 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում