19:25  ,  17 մարտի, 2019

Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» պարտվեց «Լիոնին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Մոնպելյեն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Լիոնին» (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» 42 միավորով 7-րդն է, իսկ «Լիոնը» 53 միավոր երրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր

«Լիոն» - «Մոնպելյե»՝ 3:2

Մարտին Տերյե, 12, Մուսա Դեմբելե, 58, Ուսեմ Աուար, 86 – Ֆլորան Մոլե, 36, Սուլեյման Կամարա, 90+2

Չիրացված 11 մետրանոց՝ Նաբիլ Ֆեկիր, 76 («Լիոն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում