17:40  ,  17 մարտի, 2019

«Յուվենտուսի» առաջին պարտությունը (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 28-րդ տուրում առաջատար Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Ջենոային», որը 2 գոլերը խփեց խաղի վերջնամասում (տեսանյութ):

«Յուվենտուսը» խաղում էր առանց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը ստացել էր հանգստանալու հնարավորություն:

Թուրինյան ակումբն առաջին պարտությունը կրեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում, բայց 75 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ջենոան» 33 միավորով 12-րդն է:

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ջենոա» - «Յուվենտուս»՝ 2:0

Ստեֆանո Ստուրարո, 72, Գորան Պանդեւ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում