15:48  ,  17 մարտի, 2019

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին» եւ դարձավ առաջատար

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի արդյունքում տեղի ունեցավ առաջատարի փոփոխություն: «Արարատ-Արմենիան»  նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ եւ 38 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ձմեռային ընդմիջումից հետո:

Օրվա մյուս խաղում «Բանանցը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Արարատին»:

Այս պարտությունից հետո մեկ հանդիպում պակաս անցկացրած «Աշաշկերտը» 36 միավորով նահանջեց երրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող «Փյունիկը», իսկ «Բանանցը» 34 միավորով չորրորդն է:

Այս տուրից հետո Հայաստանի առաջնությունում երկշաբաթյա դադար կլինի ազգային հավաքականների խաղերի պատճառով:

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

Մարտի 17

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1

Անտոն Կոբյալկո, 74

«Բանանց» - «Արարատ»՝ 3:1

Եվգենի Կոբզար, 23, Կարեն Մելքոնյան, 3, Ալեքսանդր Գլիշիչ, 88 – Արտյոմ Սիմոնյան, 49

Մարտի 16

«Փյունիկ» - «Արցախ»՝ 1:0 

Մոհամեդ Կոնատե, 29

Մարտի 15

«Գանձասար-Կապան» - «Շիրակ» 0:0

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով