15:04  ,  17 մարտի, 2019

ԵԱ Մ-22. Անի Հովսեփյանն՝ արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Անի Հովսեփյանն արծաթե մեդալ նվաճեց Վլադիկավկազում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության 64 կգ քաշային կարգում (ուղիղ եթեր):

Եզրափակիչում հայ մարզուհին մրցեց ռուսաստանցի Եկատերինիա Դիննիկի հետ եւ 3 ռաունդում պարտվեց միավորներով՝ 1:4:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին ոսկե մեդալակիր էր դարձել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ռուսաստանցի Գելուսիա Գալիեւային:

Նախօրեին Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալակիր էին դարձել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, որոնք պարտվել էին կիսաեզրափակիչում:

Հայաստանի թիմը Վլադիկավկազ էր մեկնել 10 բռնցքամարտիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English