13:08  ,  17 մարտի, 2019

Ռունիի առաջին հեթ-տրիկը MLS-ում

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դի Սի Յունայթեդը» «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունիի հեթ-տրիկի օգնությամբ 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ: Դա 33-ամյա անգլիացու առաջին հեթ-տրիկն էր MLS-ում:

Հիշեցնենք, որ Ռունին Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում