12:40  ,  17 մարտի, 2019

Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը մեկնարկեց «Մերսեդեսի» հաղթանակով

Ավստրալիայի Մեծ մրցանակով մեկնարկեց Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը: Լավագույն արդյունքը գրանցեցին «Մերսեդեսի» ներկայացուցիչները:

Վալտերի Բոտասը գրավեց առաջին տեղը, իսկ Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն, բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը երկրորդն էր: Լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» արշավորդ Մաքս Ֆերստապենը, իսկ «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը չորրորդն էր:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լյուիս Հեմիլթոնը 5-րդ անգամ էր դարձել Ֆորմուլա-1-ի չեմպիոն: Ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավել էր Սեբաստիան Ֆետելը, իսկ Կիմի Ռայկոնենը երրորդն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում