12:31  ,  17 մարտի, 2019

Ինդիան Ուելս. Նադալը չի մասնակցել Ֆեդերերի դեմ մրցախաղին

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը ամերիկյան Ինդիան Ուելսում ընթացող թենիսի BNP Paribas Open մրցաշարում հրաժարվել է կիսաեզրափակիչի մրցախաղի մասնակցությունից: Իսպանացի թենիսիստը պետք է մրցեր 37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, որը դուրս է եկել եզրափակիչ: Նադալին անհանգստացնում է ձախ ծնկի վնասվածքը:

Եզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմը:

Հիշեցնենքն, որ քառորդ եզրափակիչում Ռաֆայել Նադալը 2 սեթում հաղթել էր աշխարհի 13-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում