11:50  ,  17 մարտի, 2019

«Լեոն» դժվարությամբ է հաղթել «Կումայրիին»

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մարտի 16-ին կայացել են 7-րդ տուրի հանդիպումները:

«Կումայրին» տանը լարված պայքարում 8:9 հաշվով պարտվել է գործող չեմպիոն «Լեոյին», իսկ «Արմենիա Թրավելը» 17:5 հաշվով է առավելության հասել «Արմավիրի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում