00:02  ,  17 մարտի, 2019

ԵԱ Մ-22․ Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Վլադիկավկազում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը բավարարվել են բրոնզե մեդալներով։ Նրանք պարտություն են կրել կիսաեզրափակիչի մենամարտերում մրցավարների որոշմամբ՝ 2։3։

Մարտի 15-ին բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը մարտի 17-ին կայանալիք եզրափակիչներում կպայքարեն տիտղոսների համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում