23:29  ,  16 մարտի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում երկու առաջատարներից Դորտմունդի «Բորուսիան» Բեռլինում մրցեց «Հերտայի» հետ եւ հաղթանակ տարավ միայն ավելացված ժամանակում գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսի խփած գոլի շնորհիվ՝ 3։2։

«Բորուսիան» 60 միավորով առաջին տեղում է։ «Բավարիան» 3 միավոր քիչ ունի, սակայն 25 խաղից հետո։ «Հերտան» 10-րդ տեղում է՝ 35 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Հերտա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2։3 (տեսանյութ)

Սալոմոն Կալու, 4, 35, 11մ – Թոմաս Դելեյնի, 14, Դան-Ակսել Զագադու, 47, Մարկո Ռոյս, 90+3

Հեռացումներ՝ Ջորդան Տորունարիգա («Հերտա»), 85, երկրորդ դեղին քարտ, Վեդադ Իբիշեւիչ («Հերտա»), 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով