Վլադիկավկազում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է եզրափակիչի երկու ուղեգիր աղջիկների պայքարում։ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել է իտալացի մրցակցին եւ կպայքարի ոսկե մեդալի համար։ Հաղթական էր նաեւ 64 կգ Անի Հովսեփյանի մենամարտը կիսաեզրափակիչում սլովակ մրցակցի հետ։
Մարտի 16-ին ռինգ դուրս կգան նաեւ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, որոնք նույնպես կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում