17:22  ,  16 մարտի, 2019

Քրայսթչերչի հրաձգության զոհ է դարձել նաեւ Նոր Զելանդիայի թիմի դարպասապահը

Ֆուտզալի Նոր Զելանդիայի հավաքականի դարպասապահ Աթթա Էլայյանը (Atta Elayyan) զոհվել է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հաղորդում է Stuff.co.nz-ն։

33-ամյա մարզիկը զոհվել է աղոթքի ժամանակ։ Էլայյանը ծնունդով Քուվեյթից էր։ Նա նաեւ LWA Solutions բարձրտեխնոլոգիական ընկերության համահիմնադիրն ու ղեկավարն էր։

Նոր Զելանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ չի մեկնաբանել լուրը։

Հիշեցնենք, որ Քրայսթչերչում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է 49 մարդ, 48-ը տեղափոխվել է հիվանդանոցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում