15:52  ,  16 մարտի, 2019

«Փյունիկը» հաղթեց եւ հավասարվեց «Ալաշկերտին»

Հայաստանի առաջնության 23-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Արցախին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 29-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։

«Փյունիկն» ու «Ալաշկերտը» առաջատարներ են՝ 36-ական միավոր։ «Փյունիկն» անցկացրել է 21, «Ալաշկերտը» 19 հանդիպում։ «Արցախը» (20 խաղ) 14 միավորով նախավերջին տեղում է։ Նույնքան միավոր ունի նաեւ վերջին տեղում գտնվող «Արարատը»։

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Փյունիկ» - «Արցախ»՝ 1։0

Մոհամեդ Կոնատե, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում