10:24  ,  16 մարտի, 2019

Լեգենդար Մալդինիի կրտսեր որդին հրավեր է ստացել Իտալիայի Մ-18 հավաքականից

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան, լեգենդար Պաոլո Մալդինիի կրտսեր որդին հրավեր է ստացել Իտալիայի մինչեւ 18 տարեկանների հավաքականից, որը մարտի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հոլանդիայի թիմի հետ, հաղորդում է Football Italia-ն։

Դանիել Մալդինին հանդես է գալիս «Միլանի» երիտասարդական թիմում եւ դարձավ ընտանիքի երրորդ խաղացողը հավաքականում։ Նախկինում այդ պատվին արժանացել են Պաոլո Մալդինին եւ Դանիելի պապ Չեզարե Մալդինին։

Իտալիայի ընթացիկ երիտասարդական առաջնությունում Դանիել Մալդինին մասնակցել է 22 հանդիպման, խփել 9 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում