20:54  ,  15 մարտի, 2019

ԵԱ Մ–22. Վախթանգ Հարությունյանը բավարարվեց բրոնզե մեդալով (ուղիղ եթեր)

Վլադիկավկազում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում (ուղիղ եթեր) Հայաստանի ներկայացուցիչ Վախթանգ Հարությունյանը 75 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մրցեց շոտլանդացի Շին Լացերինիի հետ եւ պարտվեց մրցավարների որոշմամբ՝ 0։5։

Մարտի 16–ին Հայաստանի կունենա եւս 4 ներկայացուցիչ։ Եզրափակիչի ուղեգրի համար ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English