23:45  ,  15 մարտի, 2019

Եվրո–2020. Ռոնալդուն դարձյալ ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի կազմում

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Ուկրաինայի եւ Սերբիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին։

Կազմում դարձյալ ընդգրկվել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը բաց էր թողել ազգային թիմի աշնանային հատվածը։

Դարպասապահներ. Բետու  («Գեզտեպե»), Ժոզե Սա («Օլիմպիակոս»), Ռուի Պատրիսիու («Վուլվերհեմփթոն»)։

Պաշտպաններ. Ժոաո Կանսելու («Յուվենտուս»), Նելսոն Սեմեդու («Բարսելոնա»), Ժոզե Ֆոնտե («Լիլ»), Պեպե («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Բենֆիկա»), Մարիո Ռուի («Նապոլի»), Ռաֆայել Գերեյրո («Բորուսիա Դ.»)։

Կիսապաշտպաններ. Դանիլու Պերեյրա («Պորտու»), Ռուբեն Նեւեշ, Ժոաո Մոուտինյո (երկուսն էլ՝ «Վուլվերհեմփթոն»), Վիլյամ Կարվալյու («Բետիս»), Բրունու Ֆերնանդեշ («Սպորտինգ»), Ժոաո Մարիո («Ինտեր»), Պիցի («Բենֆիկա»)։

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Ռաֆա Սիլվա («Բենֆիկա»), Անդրե Սիլվա («Սեւիլիա»), Դիոգու Ժոտա («Վուլվերհեմփթոն»), Ժոաո Ֆելիշ («Բենֆիկա»), Դիեգո Սոուզա («Բրագա»)։

Մարտի 22–ին Պորտուգալիայի թիմը Լիսաբոնում կընդունի Ուկրաինայի, մարտի 25–ին՝ Սերիբիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով