22:12  ,  15 մարտի, 2019

Չեմպիոնների լիգայի ֆավորիտները. Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանությունից հետո բուքմեյքերները հաղթողի գլխավոր ֆավորիտ են համարում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որի գավաթակիր դառնալու հավանականության գործակիցը 3.20 է։ Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսը»՝ 4.00։ «Բարսելոնայի» գործակիցը 4.70 է, «Լիվերպուլինը»՝ 5.00։

Բուքմեյքերները չեն հավատում «Մանչեսթեր Յունայթեդի» (18.00), «Տոտենհեմի» (20.00), «Այաքսի» (28.00) եւ «Պորտուի» (80.00) հաջողությանը։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Այաքս» (Հոլանդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Կիսաեզրափակիչ

«Տոտենհեմ» / «Մանչեսթեր Սիթի» – «Այաքս» / «Յուվենտուս» 

«Մանչեսթեր Յունայթեդ» / «Բարսելոնա» – «Լիվերպուլ» / «Պորտու» 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում