19:35  +04,  15 մարտի, 2019

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող։

Կիեւի «Դինամոյի» դեմ խաղում Ժիրուն դարձել էր հեթ–տրիկի հեղինակ։ «Չելսին» հաղթել էր 5։0 հաշվով։

ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում, Ժիրուն հետ է թողել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Արսենալ»), Տոմաշ Սոուչեկին («Սլավիա») եւ Ժոնասին («Բենֆիկա»):

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ

«Նապոլի» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Վալենսիա» (Իսպանիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Այնտրախտ» (Գերմանիա)

«Սլավիա» (Չեխիա) - «Չելսի» (Անգլիա) 

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Կիսաեզրափակիչ

«Նապոլի» / «Արսենալ» – «Վիլյառեալ» (Իսպանիա) / «Վալենսիա» (Իսպանիա)

«Բենֆիկա» / «Այնտրախտ» (Գերմանիա) – «Սլավիա» / «Չելսի» 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ