19:16  ,  15 մարտի, 2019

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները խաղացել են իրար դեմ

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության երկրորդ տուրում «Ժետիսուն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Կայսարին»:

«Ժետիսուի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Կամո Հովհաննիսյանը, իսկ Տիգրան Բարսեղյանն առանց փոխարինման խաղացել է «Կայսարի» մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը եւ Կամո Հովհաննիսյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում