16:16  ,  15 մարտի, 2019

Եվրոպայի լիգա. «Արսենալն» իմացավ իր մրցակցին քառորդ եզրափակիչում (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում մարտի 15-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

Լոնդոնի «Արսենալին» բաժին հասավ իտալական «Նապոլին», որի դեմ առաջին հանդիպումն անգլիական ակումբը կանցկացնի հյուրընկալվելիս: 

«Նապոլի» - «Արսենալ» զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի կամ իսպանական «Վիլյառեալի», կամ «Վալենսիայի» հետ: 

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն ապրիլի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչից:

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ

«Նապոլի» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Վալենսիա» (Իսպանիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Այնտրախտ» (Գերմանիա)

«Սլավիա» (Չեխիա) - «Չելսի» (Անգլիա) 

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Կիսաեզրափակիչ

«Նապոլի» / «Արսենալ» – «Վիլյառեալ» (Իսպանիա) / «Վալենսիա» (Իսպանիա)

«Բենֆիկա» / «Այնտրախտ» (Գերմանիա) – «Սլավիա» / «Չելսի» 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով