13:45  ,  15 մարտի, 2019

ԱԱ. Լիլիթ Մկրտչյանը բրոնզե մեդալի է արժանացել երկրորդ խաղատախտակի վրա

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը Աստանայում ավարտված աշխարհի թիմային առաջնությունում արժանացել է անհատական բրոնզե մեդալի:

Երկրորդ խաղատախտակի վրա Մկրտչյանը 8 հնարավորից վաստակել էր 4.5 միավոր, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը 4 միավորով գրավել էր 8-րդ տեղը: 9 տուրերում հայ շախմատիստուհիները հաղթել էին Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Ղազախստանին եւ ոչ ոքի խաղացել Հունգարիայի ու Վրաստանի հետ:

Չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ ապահոված Չինաստանի հավաքականը գրանցեց 100 տոկոսանոց արդյունք՝ 18 միավոր: Ռուսները 14 միավորով գրավեցին երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել է 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում