Հայտնի դարձան Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վերջին երկու մասնակիցները։ «Բենֆիկա» - «Դինամո Զագրեբ» եւ «Սլավիա» - «Սեւիլիա» դիմակայությունները տեղափոխվել էին լրացուցիչ ժամանակ։
«Բենֆիկան» առավելության հասավ 3։0 հաշվով եւ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։ Պայքարը շարունակում է նաեւ չեխական «Սլավիան», որը «Սեւիլիային» հաղթեց 4։3 հաշվով։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Չելսին», «Նապոլին», «Վալենսիան», «Արսենալը», «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» եւ «Վիլյառեալը»։
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Բենֆիկա» («Պորտուգալիա») - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 3։0 (հիմնական ժամանակ՝ 1։0) (առաջին խաղ՝ 0:1)
Ժոնաս, 71, Ֆրանսիշկու Ֆերեյրա, 94, Ալեխանդրո Գրիմալդո, 105
Հեռացում՝ Պետար Ստոյանովիչ («Դինամո»), 104, երկրորդ դեղին քարտ
«Սլավիա» (Չեխիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 4։3 (տեսանյութ), (հիմնական ժամանակ՝ 2։2), (առաջին խաղ՝ 2:2)
Մայքլ Նգադու-Նգաջույ, 14, Թոմաշ Սոուչեկ, 46, 11մ, Միկ Վան Բուրեն, 102, Պետեր Օլայինկա, 120 – Վիսամ Բեն Եդեր, 44, 11մ, Մունիր, 54, Ֆրանկո Վասկես, 98
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում