20:10  ,  15 մարտի, 2019

Հովհաննիսյանի եւ Ազիզյանի գոլերը Սլովակիայում, Բեգլարյանը խաղացել է ուկրաինական թիմի դեմ

Ֆուտբոլի Սլովակիայի մինչեւ 19 տարեկանների առաջնության 19–րդ տուրում «Զեմպլինը» տանը 3։2 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկին»։

Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացողներ Արմեն Հովհաննիսյանն ու Էրիկ Ազիզյանը։

Բելառուսի «Լուչը» ստուգողական հանդիպում է անցկացրել ուկրաինական «Ռուխի» հետ եւ պարտվել է 0։3 հաշվով։ «Լուչի» կազմում երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը մեկ գոլ է բաց թողել։

Կոլումբիայում «Բոյակա Չիկոն» գավաթային խաղում հյուրընկալվել է «Պատրիոտասին»։ Գրանցվել է ոչ ոքի՝ 0։0։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի թեկնածու, պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում