10:45  ,  15 մարտի, 2019

«Իսլոչը» ԲԱՏԷ-ին դուրս է թողել Բելառուսի Գավաթից

Բելառուսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Իսլոչը» տանը նվազագույն հաշվով հաղթել է Բորիսովի ԲԱՏԷ-ին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը մնացել է «Իսլոչի» փոխարինողների թվում: ԲԱՏԷ-ի դեմ առաջին խաղում Աղեկյանը փոխարինման էր դուրս եկել 81-րդ րոպեին՝ անցկացնելով առաջին պաշտոնական խաղը նոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում